News

Մեծագույն հայորդիներ

Educational 2016-04-14

Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մեկնարկել է «Մեծագույն հայորդիներ» խորագրով միջոցառումների շարքը: Օրերս 9-րդ դասարանցիները գրականության ուսուցչուհի Գոհար Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին գրական ունկնդրման ժամ՝ նվիրված արևմտահայ գրականության մեծերին՝ Վ. Հայկին, Ա. Ահարոնյանին և Ս. Տյուսաբին: Աշակերտները հանդես եկան նրանց կյանքին ու գործունեությանը նվիրված ռեֆերատներով, պաստառներով և սահիկներով: Ընթերցվեցին հատվածքներ Ավ. Ահարոնյանի «Լռություն», Վ. Հայկի «Լուսավոր դեմքեր մեր օրերուն վրա», Ս. Տյուսաբի «Գարունը» բանաստեղծությունները: Ներկաներին հիացրեց աշակերտների շուրթերին նոր շունչ ստացած «Կաթիդ փարան չմոռնաս, մամա՛» պատմվածքի բեմականացումը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.