News

ՀՀ ԿԳՆ պատվիրակությունն այցելել է ԳԴՀ

Educational 2016-04-14

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ԿԳՆ պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում են եղել Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ա. Բախշյանը, ԿԳն բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, իրավաբանական և հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աշխատակիցներ: 
 
Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի բարձրագույն կրթական համակարգին, իրականացնել փորձի փոխանակում երկու երկրների միջև: Ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և հայկական պատվիրակությանն առավելապես հետաքրքրել է Գերմանիայի բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: 
 
Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ԵՄ բարձրագույն կրթության ազգային գործակալության և ռեկտորների խորհրդի ներկայացուցիչների հետ: ԿԳՆ պատվիրակության այցի շնորհիվ հայկական կողմը հնարավորություն է ստացել գերմանական փորձը համադրել ՀՀ բարձրագույն կրթության համակարգի հետ: 
 
Ձեռքբերված փորձը կնպաստի բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման գործին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.