News

Մեդիափորձագետը դասընթաց է վարել ԵՊՀ-ում

Educational 2016-04-13

Համաձայն ԵՊՀ լրատվական բաժնի տեղեկացման՝ ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը նախաձեռնել է դասընթաց, որը վարել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Դասընթացի նպատակն է եղել հանրությանը տեղեկացնել լրատվադաշտի, տեղեկատվական պատերազմների առանձնահատկությունների, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց պարբերաբար բախվում են սոցիալական ցանցերի օգտատերերը:
 
Սամվել Մարտիրոսյանը հանդիպմանը մանրամասն ներկայացրեց քառօրյա պատերազմի տեղեկատվական այն հիմնական շարժառիթները, որոնք այս կամ այն ձևով ազդել են հասարակական գիտակցության վրա: 
 
Սամվել Մարտիրոսյանը, պատասխանելով համալսարանականներին հուզող ու հետաքրքրող հարցերին, խոսեց նաև ադրբեջանական դպրոցական դասագրքերի ու մանկական գրքերի մասին. հայերի մասին գրքերում ապատեղեկատվություններն արվում են հայերի հանդեպ ատելություն առաջացնելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.