News

Աբու-Լալա-Մահարի

Educational 2016-04-13

Ս.թ. ապրիլի 11-ին Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի թեման Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա-Մահարի» պոեմն էր: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները: Դպրոցականները պոեմը ներկայացրեցին յուրովի մեկնաբանմամբ՝ վեր հանելով նրանում արծարծված համամարդկային արժեքները և տալով դրանց սեփական գնահատականները: Դասական երաժշտություն, ասմունք, դերային խաղ, ժամանակակից ոճավորմամբ սյուժետային պար... Այս ամենի համադրությունը դպրոցի դահլիճում մի յուրօրինակ մթնոլորտ էր ստեղծել՝ մոտ մեկ ժամ լարված պահելով հանդիսատեսին: Միջոցառման վերջում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան մերօրյա հերոսների հիշատակը, իսկ դպրոցի տնօրեն տիկին Աբգարյանն իր խոսքում հավաստեց, որ փաստացի պատերազմական իրավիճակում նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ ապացույց է մեր ժողովրդի անկոտրում ոգու և ոչ միայն զենքով ու բազկի ուժով, այլև մտքով, գիտելիքով և ներքին պաշարով թշնամուն հաղթելու անխախտ որոշման:

Կոտայք, ք. Եղվարդի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.