News

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-14

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճը կրկին լի էր ջերմությամբ ու սիրով: Կարող էինք տեսնել V դասարանի աշակերտների (դասղեկ՝ Ա. Ալեքսանյան) բարի աչքերով ժպտացող տատիկներին ու պապիկներին:

Ակամայից ուզում էիր մոտենալ ու համբուրել նրանց դողդոջուն ու կնճռապատ ձեռքերն ու հարցնել, թե ինչն է նրանց բերել այստեղ:

Նրանք եկել էին հպարտանալու իրենց  թոռնիկներով, եկել էին լսելու վերջիններիս շուրթերից երախտագիտության խոսքեր այն բոլոր լավ  բաների համար, որոնք կատարել էին իրենք իրենց ողջ կյանքի ընթացքում:

Դասղեկի նպատակն էլ երեխաների մեջ մեծերի հանդեպ սեր և հարգանք սերմանելն ու ամրապնդելն էր, ինչպես նաև սեփական արմատներն և պատմությունը խորությամբ ճանաչելն ու գնահատելը, ինչը ներկայացրին մանրապատումների միջոցով: Այս միջոցառումը դաս էր նաև այն ծնողներին, ովքեր ոչ միշտ է, որ իրենց պարտականությունը ծնողների հանդեպ մինչև վերջ կատարում են, ովքեր տան մեծերին չեն վերաբերվում, ինչպես հարկն է, չեն գնահատում նրանց խորշոմներն ու թոշնած, բայց միշտ հոգատար ձեռքերը, որոնք չէ՞ որ ծերացել են իրենց զավակներին պահելու և մարդ դարձնելու ընթացքում:

Թող նրանք իրենց բարի ու լավ գործերով արժանի լինի իրենց պապիկ-տատիկների բարի օրհնանքին...

Միջոցառումն ավարտվել էր, սակայն հանդիսատեսների հուզված հայացքները, տատիկ-պապիկների արցունքակալած դեմքերը դեռ գամված էին բեմում կանգնած թոռներին...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.