News

Թող հեքիաթն ուղեկից լինի բոլոր մանուկներին

Educational 2016-04-13

Բազմերանգ ու խայտաբղետ բզեզների նման հեքիաթները, թևածելով մտնում են բաց դռներից ներս, ականջալուր ունկնդրի ընկերը դառնում: Ժողովրդական բանահյուսության նմուշներից մեկի` հեքիաթի ուսումնասիրումն էր քննարկվում Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի II ա դասարանում (դասվար Ա. Նահապետյան): Ղ. Աղայանի հեքիաթները ներկայացնալուց հետո փոքրիկները հետաքրքիր կերպով վերլուծեցին լավագույն հեքիաթներից մեկը` «Անահիտը»: Տատիկի ժանեկազարդ նախշի նման հանդարտ ու հուշիկ հյուսվում է հեքիաթը` հայեցի ու հստակ խոսքով: Դասվար Ս. Նահապետյանը գոհունակությամբ ու բավարարված ժպիտով հավանություն տվեց իր սաներին: Հեքիաթի վերջում ընկնում է երեք խնձոր ոչ թե երկնքից, այլ սիրելի թագավոր Վաչագանի ձեռքից`մեկն Անահիտին, մեկը Վաչագանին, մյուսն էլ հեքիաթասեր մանուկներին:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.