News

Տիեզերագնացության օրվան նվիրված

Educational 2016-04-13

1961թ ապրիլի 12-ին Յուրի Գագարինը առաջի օդաչուն էր, որ նվաճեց տիեզերքը` ապացուցելով համայն մարդկությանը, որ տիեզերքն էլ է մարդու համար հասանելի և դիտարկելի… Այսօր Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում նշվեց այս կարևոր ձեռքբերման 55-ամյակը, որի շրջանակներում ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Դավթյանը դիդակտիկ պաստառի մոտ անցկացրեց ճանաչողական դաս VIIIԱ դասարանի հետ: Տարիքային, հագեցած ու հետաքրքրաշարժ տեղեկատվությունը աշակերտները ագահորեն կլանում էին և տեղետարափ հարցերով խլում էին ուսուցչից ինֆորմացիան, որոնք վերաբերվում էին ռեակտիվ շարժիչներին և սարքերին: VIIIԱ դասարանի աշակերտները նախորդ կիսամյակում ծանոթացել էին <<Իմպուլսի պահպանման օրենքին>> և բազմիցս անդրադարձել 2 մարմինների փոխազդեցության արդյունքին: Ուստի ուսուցչուհին նշեց, որ ժամանակակից տիեզերական հրթիռներին հասանելի արագությունները թույլ են տալիս հաջողությամբ ուսումնասիրել Արեգակնային համակարգը: Մինչև ներկա պահը միջմոլորակային ավտոմատ կայանները հասել են Արեգակնային համակարգի գրեթե բոլոր մոլորակների շրջակայքը: Այժմ ամեն տարի հարյուրավոր արբանյակներ են արձակվում, որոնք օգտագործվում են հեռահաղորդակցության, Երկրի մթնոլորտի, մակերևույթի և ընդերքի ուսումնասիրության, գիտատեղխիկական, ռազմական և այլ նպատակներով: 21-րդ դարը նշանավորվեց տիեզերագնացության նոր ուղղության` տիեզերական զբոսաշրջության ծնունդով: Հարգանքով Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.