News

Ծիծաղի օգտակար հատկությունները

Featured 2016-04-12

Գաղտնիք չէ, թե որքան օգտակար ու բուժիչ ազդեցություն կարող է ունենալ ծիծաղը մարդու օրգանիզմի վրա: Այսպես, ստորև թվարկված է մի քանի օգտակար հատկություն, որոնցով «օժտված» է ծիծաղը:
Ծիծաղն օգտակար է շաքարախտի դեպքում
 
Ծիծաղն օգտակար է բոլոր մարդկանց, հատկապես՝ շաքարախտով հիվանդների համար. այն օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սա ապացուցելու համար ճապոնացի գիտնականները հետազոտություն են անցկացրել շաքարախտով հիվանդ երկու խումբ կամավորականների հետ:
 
Մի խումբը կատակերգական շոու է դիտել, մյուսը՝ շաքարախտի մասին դասախոսություն լսել: Նրանց մոտ, ովքեր կատակերգական շոու են դիտել ու, բնականաբար, նաև ծիծաղել, արյան մեջ շաքարի մակարդակը շատ ավելի ցածր է եղել:
 
Ծիծաղն օգնում է ասթմայի և բրոնխիտի դեպքում
 
Ծիծաղը նպաստում է նաև ասթմայի և բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100 կմ/ժ արագությամբ՝ ազատելով բրոնխները դրանցում կուտակված լորձից, նաև թեթևացնում է շնչառությունը բորբոքային պրոցեսների դեպքում:
 
Ծիծաղն օգնում է նիհարել
 
Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել 0.5 կգ-ով: Ճիշտ է, քչերը կարող են մեկ ժամ շարունակ ծիծաղել, այնուամենայնիվ 10-15 րոպե լիաթոք ծիծաղը բավական է մեկ միջին չափի շոկոլադե սալիկին համարժեք կալորիաներ այրելու համար:
 
Ըստ Վանդերբիլտի համալսարանի գիտնականների՝ այն մարդիկ, որոնք ծիծաղում են օրական 15 րոպե, կարող են տարեկան մինչեւ 2 կգ ճարպ այրել:
 
Ծիծաղն օգտակար է սրտի համար
 
Ծիծաղն ու հումորի լավ զգացողությունը կարող են օգնել կանխել սրտի հիվանդությունները: Այսպես, սթրեսի ժամանակ ադրենալին է արտանետվում, ինչի պատճառով անոթները նեղանում են, առիթմիայի և միոկարդի ինֆարկտի զարգացման վտանգը բարձրանում է:
 
Նման դեպքերում ծիծաղը կրճատում է սթրեսի հորմոնների քանակը, նվազեցնում անոթների սպազմը, լայնացնում է դրանք ու լավացնում արյան շրջանառությունը: Հետաքրքիր է նաև, որ սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:
 
Հումորի զգացումն ու ինտելեկտը կապակցված են
 
Կատակելու կարողությունը բխում է մտավոր ունակություններից: էվոլյուցիոն կենսաբան Ջեֆրի Միլերը 2000 թվականին ապացուցել է դա մի հետաքրքիր փորձի միջոցով: 
 
Մի քանի մարդ Ռավենի թեստն է անցել (հարցաթերթիկ, որի օգնությամբ կարելի է պարզել ինտելեկտի զարգացման մակարդակը): Նրանց խնդրել են ծիծաղելի պատկերներ նկարել և հումորով մոտենալ հարցերը պատասխանելուն: Պարզվել է, որ ամենախելացիներն ավելի շատ են օժտված եղել հումորի զգացումով:
 
Աղբյուրը ՝ Heqiat.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.