News

Տիեզերքի նվաճման տարելիցին

Educational 2016-04-12

1961թ. ապրիլի 12-ին Յուրի Գագարինն առաջին օդաչուն էր, որը նվաճեց տիեզերքը` ապացուցելով համայն մարդկությանը, որ տիեզերքն էլ է մարդու համար հասանելի և դիտարկելի է: Այսօր Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցում նշվեց այս կարևոր ձեռքբերման 55-ամյակը, որի շրջանակում ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Դավթյանը դիդակտիկ պաստառի մոտ անցկացրեց ճանաչողական դաս VIII Ա դասարանի հետ: Հետաքրքրաշարժ տեղեկատվությունը աշակերտներն ագահորեն կլանում էին: VIII Ա դասարանի աշակերտները նախորդ կիսամյակում ծանոթացել էին «Իմպուլսի պահպանման օրենքին» և բազմիցս անդրադարձել 2 մարմնի փոխազդեցության արդյունքին: Ուսուցչուհին նշեց, որ ժամանակակից տիեզերական հրթիռներին հասանելի արագությունները թույլ են տալիս հաջողությամբ ուսումնասիրել Արեգակնային համակարգը: Մինչև ներկա պահը միջմոլորակային ավտոմատ կայանները հասել են Արեգակնային համակարգի գրեթե բոլոր մոլորակների շրջակայքը: Այժմ ամեն տարի հարյուրավոր արբանյակներ են արձակվում, որոնք օգտագործվում են հեռահաղորդակցության, Երկրի մթնոլորտի, մակերևույթի և ընդերքի ուսումնասիրության, ռազմական և այլ նպատակներով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.