News

«Կաթիդ փարան չմոռնաս, մամա´»

Educational 2016-04-12

Սյունիքի մարզի Սիսիանի 5 հիմնական դպրոցում մարտի 31-ին հերթական միջոցառումն էր: Այն նվիրված էր սփյուռքահայ գրող Վահե Հայկին, որն ընդգրկված է 2016թ.-ի «Մեր մեծերը» ծրագրում: Աշակերտները նախ ներկայացրին Վահե Հայկի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, ապա բեմադրեցին «Կաթիդ փարան չմոռնաս, մամա´» պատմվածքը: Հուզիչ պատմություն, որը նույնքան հուզումնալից ներկայացրեցին 9-րդ դասարանցիները: Շատ հստակ ու մաքուր էր աշակերտների արևմտահայերեն խոսքը: Անուշիկ մաման (Լուսինե) այնպես էր հուզվել, որ հուզեց բոլորին, իսկ նպարավաճառը (Աբգար) իր դերում անթերի էր: Հուզիչ էր դպրոցի տնօրեն Գոհար Հայրապետյանի խոսքը: Նա հուզվելու ևս մեկ պատճառ ուներ. տարիներ առաջ նույնպիսի դաս կազմակերպել էր հենց ինքը, երբ այսօրվա դասը կազմակերպող ուսուցչուհին` Լուսինե Նազարյանը, աշակերտուհի էր, իսկ Գ. Հայրապետյանը` նրա ուսուցչուհին:

Սյունիք, ք. Սիսիանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.