News

Ի խորոց սրտի

Educational 2016-04-12

Առանց սիրո դատարկ է այս մեծ աշխարհը: Սիրով են լցված տաղն ու բանաստեղծությունը, երգն ու ծիծաղը: Խելագար հրճվանքն ու արարման երջանկությունը լցնում եմ մեր հոգիները ափեափ, և մենք հավատում ենք, որ մեր հոգին Աստծո տիրույթում է, և որ մենք աստվածարանում ենք և ի զորու չենք խոսելու Աստծո հետ: Մերձավորի հետ կիսվել. սա է երջանկության աղբյուրը, հենց այն երջանկության, որ պակասում է մեր եսասիրական քաղաքակրթությանը: Մեր անցկացված բաց դասը՝ նվիրված բոլոր ժամանակների մեծագույն հանճարին, հայկական վերածննդի հիմնադրին՝ Գ. Նարեկացուն, պետք է նրա իսկ օրինակով ամենից առաջ մեզ ուսուցանի մերձավորին աջակցելու և սատարելու բարոյական պարտականությունը: «Ի խորոց սրտի...», ահա, այսպես ենք վերնագրել մեր բաց դասը, որի նպատակն է աշակերտների մեջ սերմանել բարություն, ազնվություն, առաքինություն, գթասրտություն մերձավորի և մարդկության հադնեպ: Մարդկության մեղքերի համար տառապող բանաստեղծը ձգտում է կատարելության՝ Աստծո տեսությանն արժանանալու համար: Մարդկային ծով մեղքերի թողություն է խնդրում՝ ճգնելով, ապաշխարելով, աղոթելով: Շուրջ 10000 տողանոց պոեմը վերածվում է պաշտամունքային կոթողի, սրբության՝ աստվածային դրոշմով: Մարդուն տեսնել անթերի, կատարյալ, զերծ մեղքերից ու թերություններից. սա է մեր բաց դասի հիմնական նպատակը:

Լոռի, ք. Տաշիրի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.