News

ՀՀ ԿԳ նախարարը կմասնակցի ԵԽ համաժողովին

Educational 2016-04-12

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵԽ կրթության նախարարների համաժողովին:
Համաժողովն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: 
 
Համաժողովին նախատեսվում են մի շարք կարևոր քննարկումներ ներառական հասարակություն կառուցելու և ժողովրդավարական անվտանգություն ապահովելու գործում կրթության՝ որպես առանցքային գործոնի վերաբերյալ:
 
Համաժողովի ավարտին ակնկալվում է «Կրթության միջոցով ժողովրդավարության ապահովում» հռչակագրի ընդունումը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.