News

Հաղթանակի օրը տոնվեց Գյումրու թիվ 15 դպրոցում

Educational 2013-05-14

Կրկնակի տոն էր Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցում` Շուշիի ազատագրման հաղթանակի օրը հաճելիորեն զուգորդվեց դպրոցի I դասարանցիների «Առաջին քայլեր» տոնակատարությանը: Դասվար Ս. Զազյանի կազմակերպած միջոցառումը` «Հրաժեշտ Այբբենարանին», առանձնանում էր իր ոճով:

Առաջին դասարանցիներն իրենց ասմունքով, երգ ու պարով լցրեցին օրը` ջերմացնելով ներկաների սրտերը: Երջանկության խաղաղության ու գեղեցիկի ողջ բերկրանքն էր թևածում դպրոցի դահլիճում` հպարտության պահեր պարգևելով ծնողին, ուսուցիչներին, տնօրինությանը, քանզի ևս մեկ սերունդ, դառնալով գրաճանաչ, բարձր է պահելու հայի անունը: Չէ՞ որ նրանք մեր վաղվա օրն են, մեր ապագան…

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ս. Համբարձումյանը, դասվար Ս. Զազյանի հետ միասին հանձնեցին աշակերտներին «Առաջին քայլեր»-ը` գրաճանաչությունը հավաստող վկայականները` մաղթելով նրանց առողջություն, հաջողություն ուսման մեջ, նորանոր բարձունքների նվաճում և բոլոր երազանքների իրականացում: Իսկ մեր մարտունակ բանակին` ուժ և քաջություն, որպեսզի խաղաղ պահեն հայրենիքի սահմանները:

Անմոռանալի է յուրաքանչյուր պահը, որը մեկ բառով կոչվում է` երջանկություն:

Թող մեր փոքրիկ հայրենիքում խաղաղ լինի ամեն օրը,

Մանուկների ջերմ շուրթերից թող միշտ հնչի «Այբ, Բեն, Գիմ»-ը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.