News

Բաց դաս՝ «Խտրականություն» թեմայով

Educational 2016-04-12

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ «Խտրականություն» թեմայով: Դեռևս 1948թ-ին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանվել է, որ մարդիկ ծնվում են ազատ և հավասար: Ու թեև պետությունները վավերացրել են այդ հռչակագրի դրույթները, սակայն ամեն քայլափոխի բախվում ենք խտրականության բացասական դրսևորումների: Մեր դասի նպատակն էր վեր հանել, պարզաբանել խտրականության բացասական դրսևորումները և ստեղծել հավասար ու անկողմնակալ միջավայր: Խտրականությունը որոշակի կատեգորիայի մարդկանց իրավունքների սահմանափակումն է կամ զրկումը: Նկարների օգնությամբ տեսանք մեր առօրյայում հանդիպող խտրականության օրինակներ: Մեր նպատակը պետք է լինի օգնել գիտակցել, որ մարդկանց պիտակավորելը կարող է խտրականության պատճառ դառնալ, հասկանալ ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահանգումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը: Դասն ամփոփելուց հետո կարողացանք ասել, որ անհատին կամ խմբին չի կարելի պիտակավորել: Դա կարող է նրա կամ նրանց մոտ մեկուսացման և օտարման պատճառ դառնալ, որն էլ իր հերթին կարող է առաջացնել շեղվող վարք: Անհրաժեշտ է օգնել, աջակցել, ապրումակցել, որպեսզի չենթարկվի խտրականության:

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.