News

Մայրություն և գեղեցկություն

Educational 2016-04-12

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում ապրիլի 7-ին դպրոցի ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանի նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության միամսյակին: Մայրության և գեղեցկության միամսյակը լավագույն առիթ է՝ արտահայտելու իր սրտի խոսքն անփոխարինելի մայրիկին: Դպրոցական ցերեկույթներն այդպիսի հնարավորություն են: Դպրոցի սաները ևս անմասն չմնացին այս հնարավորությունից ու իրենց սրտաբուխ երգն ու ջերմ խոսքը նվիրեցին իրենց մայրիկներին և սիրելի ուսուցչուհիներին: Յուրաքանրյուր մայր, հատկապես՝ հայ մայր, իր զուսպ տառապանքով, իր լուռ զրկանքներով արժանի է նման խոնարհման, անկեղծ սիրո և հոգուց բխած ջերմության:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.