News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2016-04-11

Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված ապրիլյոթյան միջոցառումը նվիրված էր արցախյան ազատամարտում հերոսացած հայորդիների սխրանքին և հայտարարված զինադադարին: Միջոցառումը կազմակերպել էին 12-րդ հումանիտար հոսքի աշակերտները` դասղեկ Է. Իսրայելյանի ղեկավարությամբ:Դպրոցի բակում կարծես թևածում էր հայոց` զարթոնք ապրած անմար ոգին, հնչում էր հայրենասիրական երգը. «Որքան պետք լինի, կկռվենք այսպես , Հայ ազգի համար ախպերս ու ես»…… Թվում էր , թե ոգեկոչվել էին նրանք, ովքեր իրենց կյանքով ապահովեցին զինադադարը: Ամբողջ դպրոցն էր հավաքվել բակում` տնօրինությունը, ուսուցիչները, աշակերտները: Հուզմունքն ու ոգևորությունը անչափ մեծ էր: Հետո հնչեց երաժշտությունը, և աշակերտները սկսեցին պարել ավանդական քոչարին: Ուս ուսի, ձեռք ձեռքի պատնեշ կազմեցին, և թվում է, թե պարը խոստում էր ու երդում, որ հարկ եղած պահին հենց այդպես ` ուս ուսի կանգնելու են թշնամու դեմ:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.