News

Մայր իմ անուշ ու անգին

Educational 2016-04-11

ՄԱՅՐ, ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ, ՄԱՅՐ, ՆՐԲՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՆՈՒՐԲ Միմյանց որքան են նման մայրերը, աշխարհի բոլոր մայրերը… Իրենց անքուն գիշերներով ու բազում հոգսերով, մանկական ժպիտից ստացած իրենց անպատմելի հրճվանքով ու զուտ մայրական հպարտությամբ, իրենց վեհ պատասխանատվությամբ: Դարեր ի վեր ամենաթանկ ու սուրբ բանը միայն մորն է համարժեք դառնում: Որովհետև մայրության մենաշնորհը նրա՛նցն է միայն: Մեր մայրերը գալիս են հավերժից և գնում են դեպի հավերժություն: Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N 2 հիմնական դպրոցի IVա դասարանը ապրիլի 7-ին անցկացրեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում: Միջոցառումը նվիրված էր Աստվածածնի ավետման և մայրության տոնին (դասվար Հ. Բաղդասարյան): Մինչ միջոցառումը սկսվելը մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան հերոսների հիշատակը: Հնչեցին մայրերին նվիրված երգեր և բանաստեղծություններ: Հանդեսը հաջողված էր և արժանացավ ջերմ ընդունելության: Միջոցառմանը ներկա էին տնօրեն Ա. Նազարյանը, ուսուցիչներ և ծնողներ:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.