News

Բաց դաս` Ակունքի միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-14

Մայիսի 6-ին Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց բաց դաս հանրահաշվից, որը վարում էր մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը: Դասի թեման էր «Վիետի թեորեմը»: Այն անցկացվեց համակարգչային տեխնիկայի և փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառմամբ:

Դասի կարգախոսն էր Պյութագորասի «Երբեք մի արա այն, ինչ չգիտես: Բայց սովորիր այն ամենը, ինչը պետք է իմանալ» աֆորիզմը:

Դասի ընթացքում օգտագործվեց երևակիչ, որի միջոցով մեծ էկրանին ցուցադրվող բովանդակալից ու գեղեցիկ ձևավորված սահկահանդեսը ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ դարձրեց նոր նյութի հաղորդումը:

Փոխներգործուն մեթոդների կիրառումը խթանեց աշակերտների ինքնուրույն և ստեղծագործական մտածողությունը, իսկ խմբային աշխատանքի ժամանակ բացահայտվեցին  նրանցից  յուրաքանչյուրի  անհատական  ունակություններն  ու  կարողությունները:  Ավելի գիտակները օգնում էին իրենց  ընկերներին, պարզաբանում անհասկանալի հարցերը և փորձում սովորեցնել:

Զգացվում էր, որ աշակերտները գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի պատասխանից է կախված խմբի հաջողությունը: Ստեղծվեց համագործակցության և փոխօգնության առողջ մթնոլորտ:

Դասին ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, առարկայական մասնախմբերի ղեկավարներ և ուսուցիչներ: Վերջիններս բարձր գնահատեցին թե´ ուսուցչի և թե´ աշակերտների կատարած աշխատանքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.