News

Ներառական կրթությունն ուշադրության կենտրոնում

Educational 2016-04-11

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդն ստորագրել են համաձայնագիր «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի իրագործման վերաբերյալ:
Անդրադառնալով համագործակցությանը՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային:
 
Նախարարն ընդգծել է, որ համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի կառուցում և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը: 
 
Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.