News

<<Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է>>

Educational 2016-04-11

ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սեպասարի մրջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի դասվար Սոֆյա Մկրտչյանը կազմակերպել էր բաց դաս <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից: Դասի ընթացքում աշակերտները իմացան ճիշտ սնվելու փոքրիկ գաղտնիքները, ծանոթացան անվտանգության կանոններին: Սովորեցին, որ առողջ լինելու համար անհրաժեշտ է կոփել մարմինը, զբաղվել որևէ մարզաձևով, պահպանել որոշ կանոններ՝ ճիշտ կեցվածք ունենալու համար: Սովորեցին նաև, որ առողջ լինելու համար անհրաժեշտ է խուսափել վնասակար սովորություններից, ունենալ օրվա ռեժիմ: Խմբային աշխատանքի ընթացքում աշակերտները պատրաստեցին <<Օգտակար սովորություններ>>, <<Վնասակար սովորություններ>> և >>Օգտակար սնունդ>> պաստառներ, փոխանակեցին իրենց գիտելիքներն ու փորձը դասընկերների հետ, համատեղ խնդիրներ լուծեցին, ձեռք բերեցին չափազանց կարևոր հմտություններ:

Շիրակ, գ. Մեծ Սեպասարի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.