News

Հայոց բանակում ծառայող զինվորների մայրեր

Educational 2016-04-09

Ապրիլի 7-ին ՀՀ Շիրակի մարզի <<Գյումրու N 28 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում` նվիրված հայոց բանակում ծառայող զինվորների մայրերին: Հնչեցին ուղերձներ և շնորհակալության խոսքեր` ուղղված սահման պահող հերոսներ ծնած հայոց մայրերին, որոնց հայեցի դաստիարակության շնորհիվ հայ զինվորներն անառիկ են պահում մեր երկրի սահմանները և հսկում, որ մեր արշալույսները խաղաղ բացվեն:Հայ մայրն է, որի օրորոցայինը ոչ թե ննջեցնում է զավակին, այլ նրա մեջ արթուն է պահում Վարդանի ու Նժդեհի ոգին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական և ֆիդայական երգեր, ՀՀ և հայոց բանակի օրհներգերը: Այնուհետև աշակերտական, ծնողական խորհուրդների նախաձեռնությամբ, դպրոցի ողջ հանրույթի մասնակցությամբ պատրաստվեցին Արցախ ուղարկվող հագուստի ծանրոցներ, որոնց մեջ աշակերտները դրել էին նաև նամակներ` բարեմաղթանքների, օրհնության և քաջալերանքի խոսքերով` ուղղված դիրքապահ հայ զինվորներին և քաջարի ազատամարտիկներին: Քեզ հետ, քո կողքին է համայն հայությունը, հող հայրենին պահող հա՛յ զինվոր: Հայերը եղել են, կան, կլինեն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.