News

Պարգևատրվել են մանկավարժները

Educational 2016-04-08

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով մի խումբ մանկավարժներ արժանացել են ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» ու պատվոգրերի:
Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը: Շնորհավորելով ուսուցչուհիներին՝ Ն. Հարությունյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի սահմանին այսօր կանգնած են մեր դպրոցներում դաստիարակված զինվորները, ովքեր քաջաբար, երբեմն նաև կյանքի գնով կատարում են երկիրը պահելու պատասխանատու գործը:
 
«Սիրելի՛ ուսուցչուհիներ, ձեզ է վերապահված հայ զինվորի կերպարը կերտելու պատասխանատվությունը: Հայրենանվեր, մարդկային բարձր արժանիքներով դաստիարակված ձեր զավակներն ցույց են տալիս աշխարհին հայի ոգին և տոկունությունը, նվիրվածությունը հայրենիքին ու պետությանը»,-նշել է Ն. Հարությունյանը՝ ավելացնելով, որ մեր դպրոցները, ուսուցչուհիներն ու մայրերը պատվով են կատարել հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու առաքելությունը:
 
Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի հրամանով կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Սուսաննա Շահվերդյանը, ՀՀ Տավուշի մարզի Դովեղի միջնակարգ դպրոցի  դասվար Անուշ Բաղինյանը և ՀՀ Շիրակի մարզի Փանիկի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ժենիկ  Սևոյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», ևս մի խումբ  մանկավարժներ արժանացել են պատվորգրերի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.