News

Շախմատային լրահոս

Sports 2016-04-08

Արաբական Միացյալ Էմիրություններում կմեկնարկի «Դուբայ Օփեն» ավանդական միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում է 18-րդ անգամ:
Հայաստանը «Դուբայ Օփեն»-ում ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամներ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը և Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը:
 
Մրցաշարին մասնակցելու է նաև պատանի շախմատիստ Հովհաննես Հակոբյանը: «Դուբայ Օփեն»-ի 1-ին տուրի հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.