News

Ինձ բացակա չդնեք

Educational 2016-04-07

Այսօր հ. 144 հիմնական դպրոցի աշակերտները մայրենիի ուսուցչուհի Աննա Գևորգյանի օգնությամբ կազմակերպել էին հուշացերեկույթ` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանին: «Ինձ բացակա չդնեք» խոսուն խորագրով ցերեկույթի ընթացքում աշակերտներն անդրադարձան անվանի հայ գրողի ստեղծագործություններին, հիշեցին, թե ինչպես են մեծերը խոսել Համո Սահյանի հոգեցունց քնարերգության մասին: «Ուրախ եմ, որ Համո Սահյանն այսօր ապրում է ձեր մեջ: Նա դեռ կշարունակի ապրել այնքան ժամանակ, մինչև կդադարեք հիշել նրան: Որպես անվանի բանաստեղծի որդի` ինձ համար մեծ պատիվ և երջանկություն է այստեղ գտնվելը»,- ասաց Նաիրի Սահյանը` բանաստեղծի որդին, ով ներկա էր միջոցառմանը

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.