News

Մայրություն և գեղցկություն

Educational 2016-04-07

ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում այսօր հերթական տոնն էր` միջոցառում ` նվիրված Մայրություն ու գեղեցկության տոնին: Առաջին դասարանի դասվար Էլիզա Հակոբյանի աշակերտների անմեղ շուրթերից հնչեցին գարունը և մայրերին փառաբանող ոգեշունչ բառեր. Մի արև կա, մի երկինք, Մի սիրտ կա ու մի լուսին, Մի գեղեցիկ հայրենիք ՈՒ մի մայրիկ թանկագին... Գարնանային գեղեցիկ պարտեզի հոգեթով ծաղիկների բույրը, ժրաջան մեղուների բզզոցը, թռչունների դայլայլը հնչում էր փոքրիկ երեխաների յուրաքանչյուր բառում, երգի ամեն մի հնչյունի ու պարերի շարժման թաքուն խորքերում: Աղդեցիկ ու հուզիչ էր այս միջոցառումը նաև նրանով, որ յուրաքանչյուր հայ մոր, քաջարի հայ մարտիկի ոգին էր ամփոփված 6-7 տարեկան երեխաների բառերում: Մեր խոնարհումն ու անկեղծ շնորհավորանքը բոլոր մայրերին: -Գարնանային այս օրը նորից առիթ է կրկին անգամ մեծարելու հայոց մայրերին,- իր շնորհավորանքի խոսքն այսպես սկսեց դպրոցի տնօրենը: Բոլոր ներկաները, հյուրերը ապրեցին հաճելի պահեր: Երիցս շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք, թող Ձեր հոգու երկինքը երբեք չթացվի:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.