News

Երևանում կմեկնարկի չինական դպրոցի կառուցումը

Featured 2016-04-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստորագրվել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիր, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները:
Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով:
 
Կարևորելով նախագիծը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ Հայաստանն ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում  կարևորում է կրթական երկխոսությունն ու միջմշակութային կապերի զարգացումը:
 
«Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք երկու հիանավուրց ժողովուրդների պատմության, լեզվի ու մշակույթի ճանաչման արդյունավետ մեխանիզմ»,-նշել է Լ. Մկրտչյանը:
 
Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային և ուսումնական մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և տարածաշրջանում լինելու է բացառիկ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.