News

Հարգանքի տուրք․․․ Աղոթք առ Աստված

Educational 2016-04-06

2016թ ապրիլի 4-ին Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի նախասրահը լի էր աշակերտներով և ուսուցիչներով։ Բայց այս անգամ հավաքվել էին ոչ թե ՀՀ հիմնը երգելու՝ ինչպես անում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի օրերին՝ դասերն սկսելուց առաջ, այլ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու հայ զինվորների և 12-ամյա փոքրիկի համար։ Մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը․․․ Այն փոքրիկ աշակերտի հիշատակը, ով դեռ կյանք չմտած, ընկավ թշնամու գնդակից․․․ - Տեր մեր Աստված, ամբողջ հոգով և սրտով խնդրում և աղաչում ենք Քեզ, որ պահպանես մեր զինվորներին։ Մի թող նրանց՝ Հայր։ Դու խոստացել ես, որ մեզ հետ կլինես մինչև Աշխարհի վերջը․․․ Աշակերտները միասին աղթեցին հայրենիքի սահմաններին կանգնած և իրենց կյանքը անձնվիրաբար մեր հայրենիքի պաշտպանությանը նվիրած մեր քաջ զինվորների և սպաների համար։ Աստված ձեզ հետ, Աստված ձեզ պահապան մեր խիզախ տղաներ։ Հարգանքով՝ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 15 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.