News

Աշակերտական խորհրդի ընտրությունները <<Ծաղկունք բաց դպրոց>> հիմնադրամում

Educational 2016-04-05

<<Ծաղկունք բաց դպրոց>> հիմնադրամը նոր շնչով և թարմությամբ սկսեց նոր ուսումնական տարին: <<Գիտելիքի օրվանից>> մի քանի օր անց՝ սեպտեմբերի 15-ին, սկսվեց Աշակերտական խորհրդի նախագահի և հանձնաժողովների նախագահների ընտրություն: Աշակերտները հիմնականում ընտրությունները կատարեցին՝ ելնելով թեկնածուների ծրագրերից: Ընտրությունների արդյունքում Աշակերտական խորհրդի նախահագ ընտվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Ղազարյանը: Ուսումնադաստիարակչական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Երազիկ Գրիգորյանը: Մշակույթի և տեղեկատվական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Սաղաթելյանը:

Գեղարքունիք, գ. Ծաղկունքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.