News

<<Ջուրը կյանք է>>

Educational 2016-04-04

Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում անցկացվեց հերթական դաս-միջոցառումը՝ նվիրված քաղցրահամ ջրի պահպանության համաշխարհային օրվան: Աշխարհագրության ուսուցչուհի Ն.Մելքոնյանը՝ <<Ջուրը կյանք է>> խորագրով միջոցառումը այս անգամ կազմապերպել էր 6-րդ դասարանի աշակերտների հետ: Միջոցառումը կահավորված էր ջրին նվիրված պաստառներով, տեսանելի դարձրած թևավոր խոսքերով, բնության մեղեդիներով ու տեսարաններով: Ընտրված թեման , սենյակի կահավորանքը, իշխող տրամադրությունն ու միջավայրը համահունչ էին խորագրին: Բնության, թռչունների, ջրի <<մեղեդու>> ներքո աշակերտները ասմունքեցին ջրին նվիրված բանաստեղծություններ: Ներկայացրեցին ջրի ստեղծման, հատկությունների մասին, լսվեցին թևավոր արտահայտություններ. <<Ջուր բնաշխարհիկ>>, <<Ջուր արարչագործ>>, <<Ջուրը կյանք է>>: Կարևորելով ջրի դերը մեր կյանքում՝ ասվեցին բազմաթիվ դարձվածքներ և ասույթներ՝ <<Կյանքդ ջրի նման երկար լինի>> , <<Ջուրը փոքրին, խոսքը՝ մեծին>>, <<Խոնարհ եղիր ջրի պես, կտրուկ եղիր թրի պես>>: Ուշագրավ էր միջոցառման <<Ջրվաճառ տղայի>> կերպարը ներկայացնող հատվածը, որտեղ իր երգեցիկ ձայնով փոքրիկ տղան բաժակով ու կժով <<Ջուր եմ ծախում, սառը ջուր, իմ կուլայով այս պուճուր>> երգի հնչյունների տակ ներկայներին բաժանեց սարի սառը անուշ ջուր: Դաս-միջոցառումը ավարտվեց ջրի կաթիլի դերը կատարող աշակերտի տպավորիչ խոսքով ու երգեցիկ երգի կատարումով: Թեման արդիական էր և ուսանելի: Աշխարհագրության ուսուցչուհի ՝ Ն.Մելքոնյան

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.