News

Միջոցառում՝ Հ.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-14

Մայիսի 2-ին, Արմավիրի մարզի Հայթաղի Հ.Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվին «Զրույց հայոց լեզվի հետ» խորագրով:

Դասվար Սուսաննա Աղաբեկյանի կողմից կազմակերպված միջոցառումները մշտապես լի են հայրենասիրությամբ և սեփական հողին ամուր կպած լինելու ոգեշնչմամբ: Միջոցառման ընթացքում հնչեցին համաշխարհային ճանաչում ունեցող գրողների և հրապարակախոսների այն մտքերը, որոնք նվիրված էին հայերին, ինչպես նաև մեր գրողների, պատմաբանների, արվեստագետների գովերգումն ու փառաբանումը մեր սուրբ մայրենիի:

Միջոցառման վերջում լույս տեսավ «Հայերենով է, որ հայը պիտի հայ մնա» խորագրով դպրոցական թերթը, որն անակնկալ էր ողջ կոլեկտիվի և ծնողների համար:

Հիրավի նման միջոցառումները խթանում են հայրենիքի, մայրենի լեզվի նկատմամբ սերն ու նվիրվածությունը, իսկ դա ամենակարևոր որակներից մեկն է հայրենիքի համար ճիշտ մարդ դաստիարակելու գործում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.