News

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Educational 2016-04-04

Բարձրաշենի մ/դ: Տնօրեն՝ Գ.Թովմասյան: Դպրոց, որի տնօրինության աշխատանքը մի ամբողջություն էր 160 աշակերտներով և մանկավարժական կազմով, իսկ այդ միասնությունը իր արտացոլումը գտավ Սուրբ Հարության տոնախմբությամբ: Տոն, որ ցույց տվեց իրական միասնական լինելը՝ ծնող-դպրոց-աշակերտ հարաբերությամբ: Այնքան սիրով, գեղեցիկ անընդհատ բարձրաձայն ողջունելով Սուրբ Հարության Ավետիսը, ցույց տալով միասնական լինելու ուժը, ուրախությունը, հավասարությունը և քրիստոնեական սերը միմյանց հանդեպ: Հանդես եկան բոլորը ըստ դասարանների և համապատասխան հանդերձավորմոմբ: ՀԵՊ ուսուցչուհի Կ.Առաքելյանը ներկայացրեց ամբողջ Աստվածաշնչյան գլխավոր բաժինները ըստ դասարանների բաժանած, իսկ անահատ շնորհալիները կատարեցին հոգևոր գեղեցիկ ստեղծագործություններ: Ե օր Սուրբ Զատկի «Քրիստոս յարեաւ ի մեռելոց Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի» Քառասուն օր միմյանց այսպիսի խոսքերով ողջունելն էլ նպատակային է հաստատված մեր Հայրերի կողմից, որովհետև այս օրերին մեր արտաբերած խոսքերը կամրանան մեր սրտում, հոգում և լեզվի վրա: Քրիստոսի Հարության զորությունը մեզ ուժ կտա, որպեսզի մենք Աստծուն պահենք մեր սրտում, իսկ Նրա պատվիրանները փաստենք մեր գործերով, որպեսզի հասկանալի լինի, որ Աստված ապրում է մեր մեջ, և մեր բարի գործերի արդյունքը Աստծո շնորհն է:

Արարատ, գ. Բարձրաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.