News

Միջոցառում նվիրված մարտի 8-ին

Educational 2016-04-04

Գարնան գալու և բնության զարթոնքի հետ միասին, ողջ աշխարհը նշում է կանանց միջազգային տոնը՝ մարտի 8-ը : Կինը՝առավել ևս հայ կինը, միշտ եղել է իր ընտանիքի հենակետը: Մեծ է հայ կնոջ դերը ազգի պահպանման գործում: Առաջին այն, որ հայ կինն է ծնում այն զինվորին, որն այսօր պահպանում է մեր հողն հայրենի: Սիրելի կանայք, աղջիկներ, քույրեր մայրեր, շնորհավորում եմ բոլորիս գարնանային միամսյակի կապակցությամբ : Ցանկանում եմ, որ երբեք Ձեր աչքերին արցունք չլինի, իսկ եթե լինի, թող լինի միայն ուրախության : Հայ կնոջ շնորհիվ են դաստիարակվում սերունդներ, արմատավորվում վեհ արժեքներ: Կինն ամենաթույլն է, երբ սիրում է և ամենաուժեղն է , երբ սիրված է: Այս գեղեցիկ տոնի հետ կապված Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ՝ Լիլիթ Խրլակյանի հետ միասին կազմակերպել էին միջոցառում: Միջոցառումը կրում էր <<Մայրաբույր գարուն>> խորագիրը : Աշակերտների գեղեցիկ ասմունքների ներքո դահլիճում թևածում էր գարնանային բարձր տրամադրություն: Միջոցառումն էլ ավելի հետաքրքիր դարձավ աշակերտների պարային կատարումով: Խումբը հանդես եկավ <<Փափուրի>> և <<Ճոճք>>պարով: Իրենց հրաշալի երգերով հանդես եկան աշակերտուհիներ՝ Աննան, Ալլան, Սոնան և Մելանյան : Միջոցառման ավարտին իր մենապարային կատարումով հանդես եկավ 7-րդ դասարանի աշակերտուհի՝ Մարիամ Թադևոսյանը: Գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն՝ տիկին Վ. Վարդերեսյանը: Նա իր խոսքում շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և մաղթեց առողջություն, հաջողություններ անձնական կյանքում և նորանոր ձեռքբերումներ: Մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ՝ Լ. Խրլակյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.