News

<<Զարթոնք>> գրական- երաժշտական ցերեկույթ

Educational 2016-04-03

Ողջու՜յն քեզ, գարու՛ն, բնության զարթոնքի, ծաղկունքի, բույրերի ու գույների աստվածուհի: Գարունը չէր կարող չհուզել Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի IIIԲ դասարանի աշակերտներին, ովքեր իրենց դասվար Զ. Մելքոնյանի և երաժշտության ուսուցչուհի Ն. Բեգլարյանի աջակցությամբ կազմակերպել էին այս ցերեկույթը: Դահլիճը գարնանային գեղեցիկ տեսարան էր հիշեցնում՝ արևի <<ջերմությամբ>>, բազմագույն ծաղիկների, ծաղկած ծառի, ավետաբեր ծիծեռնակների, ժրաջան մեղուների, յոթնագույն ծիածանի համադրությամբ: Ցերեկույթը բացեցին <<Փաթիլների >> պարը ներկայացնող աղջիկները: Ցերեկույթը գլխավորում էին <<Գարունը>>, <<Արև-հայրիկը>>, <<Հող-մայրիկը>>, նրանց բալիկները՝ ծաղիկները: Հյուր եկան նաև ավետաբեր ծիծեռնակը և ժրաջան մեղուն: Ցերեկույթին ներդաշնակություն էին հաղորդում գարնանային մեղեդիները և երգերը: Յուրաքանչյուր ծաղիկ ներկայացավ իր գեղեցիկ հանդերձանքով ու ասմունքով: Գեղեցիկ խոսքեր ուղղվեցին կանանց, աղջիկներին ու մայրերին:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.