News

Բաց դաս՝ Մագնիսական փոխազդեցություններ

Educational 2016-04-03

Ժամանակակաից տեխնոլոգիաների դարաշրջանում դժվար է թերագնահատել ֆիզիկայի դերը ժամանակներին համահունչ սերունդ կրթելու և դաստիարակելու գործում: Այդ է պատճառը, որ թիվ 37 ավագ դպրոցում այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում: Այդ մասին են վկայում ֆիզիկայի դասավանդման պրոցեսում և´ լաբորատոր սարքավորումների, և´ համակարգչային տեխնիկայի օգտագործումը: Այդպիսի մի դաս էր ֆիզիկայի ուսուցչուհի Գ.Մարտիրոսյանի կողմից իրականացված բաց դասը, որը կայացավ մարտի 29-ին: Դասի թեման էր «Մագնիսական փոխազդեցություններ»: Դասի ընթացքում աշակերտները հավաքեցին տարբեր էլեկտրական շղթաներ՝ հոսանքի մագնիսական ազդեցությունը ցույց տալու, մագնիսի և էլեկտրամագնիսի միջոցով էլեկտրական հոսանք ստանալու նպատակով: Փորձնական խնդիրներ լուծելուց հետո աշակերտները սկսեցին լուծել տեսական խնդիրներ: Դասը հագեցած էր ակտիվ քննարկումներով, ցուցադրումներով և տեսական հաշվարկներով, ինչը նպաստում է աշակերտների մեջ լայն աշխարհայացքի ձևավորմանը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.