News

Միջոցառում՝ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2013-05-14

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված դպրոցական ծրագիրը օրերս եզրափակեց դպրոցի օտար լեզվի առարկայական հանձնախմբի նախագահ Աիդա Հարությունյանը: Բեմը երիտասարդ ուսուցչուհու տարերքն է. թատրոնի նկատմամբ տածած նրա սերը փոխանցվել է նաև իր սաներին: Ա. Հարությունյանը իր շուրջն էր հավաքել շուրջ հիսուն աշակերտ և դրվագներ էր բեմադրում Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպից:

Մեծ էր ոգևորությունը դահլիճում: Բեմադրությունն ընթանում էր անգլերեն լեզվով: Բեմից հնչում էին ֆրանսիական պոեզիայի  ու երաժշտության լավագույն նմուշներ: Դահլիճում թևածում էր հրճվանքն ու հիացումունքը:

Վեպի մասին գրվել է. «Վիկտոր Հյուգոն հին տաճարի կողքին կառուցեց բանաստեղծական մի նոր տաճար, նույնպիսի պինդ ու ամուր հիմքով և նույնպիսի բարձր աշտարակներով»:
 
Բանաստեղծական էր նաև մայիսյան այդ օրը` լի սիրո զեղումներով, ռոմանտիկայով և քնքշությամբ: 
 
Դպրոցը կարևորում է սովորողների արժեքային համակարգի զարգացումը և նպաստում գիտության և արվեստի ներդաշնակ քայլքին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.