News

Միջոցառում «Խոսում է բնությունը. ես ջուրն եմ»:

Educational 2016-04-02

Մարտի 22-ին, որը համարվում է Ջրի համաշխարհային օրը, Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում, որը կազմակերպել էր դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Գ. Խաչատրյանը՝ Vա դասարանի աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը կրում էր հետևյալ խորագիրը. «Խոսում է բնությունը. ես ջուրն եմ»: Դահլիճը զարդարված էր թեմային համահունչ, կարծես բնության մի գողտրիկ անկյուն լիներ՝ հատկապես գեղեցիկ էր պատրաստված գետը՝ շրջապատված ծաղիկներով, եղնիկներով: Միջոցառումը սկսվեց ջրին տված ողջույնի «Բարև» երգով: Այնուհետև Աստղիկ աստվածուհին և Վահագնը ներկայացրեցին, որ իրենց սիրուց ծնված անձրևը բարեբեր էր երկրի համար: Միջոցառման ընթացքում ներկայացվեց ջրի՝ որպես պարզ անօրգանական նյութի քիմիական կառուցվածքը, հատկությունները, նշանակությունը՝ բնության մեջ և մարդու կյանքում, նշվեց, որ այն ուղեկցում է մեզ յուրաքանչյուր ակնթարթում: Ներկայացվեց ողջ ջրոլորտը՝ իր բաղադրիչներով, նրա աղտոտումը, պահպանությունը: Բերվեցին մի շարք հետաքրքիր փաստեր: Նշվեց, որ օրը սահմանվել է 1993 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ: Միջոցառման ողջ ընթացքը ուղեկցվում էր համապատասխան ձևավորված սլայդներով, երգերով, բանաստեղծություններով: Այն ավարտվեց հետևյալ իմաստալից խոսքով. Ջու՛ր, Դու ոչ միայն կյանքի համար անհրաժեշտ նյութ ես, Դու աստվածային ես, Դու ամենամեծ հարստությունն ես կյանքի… Միջոցառման համակարգչային ձևավորումը իրականացրել էր դպրոցի համակարգչային օպերատոր՝ Ս. Թամազյանը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.