News

Բաց դաս մաթեմատիկայից ,, Մաթեմատիկան գիտությունների գիտություն''

Educational 2016-04-02

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի Անգին Բակունցի նախաձեռնությամբ անցկացվեց բաց դաս-միջոցառում` «Մաթեմատիկան գիտությունների գիտություն» խորագրով: Դասի նպատակն էր` որ մարդկանց ապացուցեր մաթեմատիկան ոչ թե ինչ որ մեկին ծանր աշխատանք պարտադրելն էր, այլ հակառակը` այն գոյություն ունի բավականություն ստանալու համար: Բավականություն են ստանում նրանք, ովքեր սիրում են վեր լուծել և գտնել տարբեր իրավիճակներում առաջացած խնդիրների լուծումը: Դասն անցավ սլայդ-շոու մոդուլ պարունակող անհավասարումների լուծման մեթոդների եղանակով: Դասի հիմքում ընկած էր` աշակերտների մոտ զարգացնել և ամրապնդել մոդուլ պարունակող անհավասարումների լուծման գրաֆիկական, անալիտիկ և երկրաչափական մեթոդները: M-աձև աղյուսակի միջոցով աշակերտների քվեարկությամբ ընտրվեց առավել արդյունավետ մեթոդը` երկրաչափականը, քանի որ այն ճշգրիտ է, տեսանելի և արագ: Պարզագույն անհավասարումների լուծումից անցում կատարվեց առավել բարդերին: Դասը ծառայեց նպատակին` աշակերտների մոտ առաջացավ հետաքրքրություն ու սեր մաթեմատիկայի նկատմամբ: Մաթեմատիկայի ուսուցչուհի Անգ. Բակունց

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.