News

Սրբուհի Տյուսաբ

Educational 2016-04-02

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում Սրբուհի Տյուսաբին նվիրված հպարտության դաս էր կազմակերպել Մ. Հարությունյանը : 8-րդ դասարանցիները բնութագրեցին Սրբուհի Տյուսաբի գրական և հասարակական գործունեությունը , թերթեցին նրա կյանքի հետաքրքիր էջերը , որոնք դաստիարակչական նշանակություն ունեն սերունդների համար : Առաջին հայ ֆեմինիստը, վիպասանուհին ու կնոջ դերը հայ իրականության մեջ խնդրականացնողը , ով ուներ սրտի բոլոր առաքինությունները… Տյուսաբն էր ,ում անվանեցին արևելքի Ժորժ Սանդ , հայ իգապաշտության մեծ ջատագով , որի տապանաքարին գրված է . <<Հրաշալի կնոջն ու մորը, նրան , ով ուներ սրտի բոլոր առաքինություններն ու շնորհները : Հավերժ հարգանք ու ափսոսանք …>>: Տեղեկություններով հարուստ , բովանդակալից և ուսանելի միջոցառում էր , որը մեծ ազդեցություն գործեց ներկաների վրա :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.