News

Հնարավոր է` Թուրքիայում վերանա արևմտահայերենը

Featured 2013-05-14

UNESCO-ն այս տարի ևս հրապարակել է «Աշխարհում վտանգված լեզուների քարտեզը», ըստ որի` աշխարհում գոյություն ունեցող բոլոր լեզուներից 2400-ը վերացման վտանգի տակ են:

Թուրքիայում վտանգի տակ է գտնվում 18 լեզու, որոնց թվին է պատկանում նաև արևմտահայերենը: Քարտեզում լեզուները բաժանված են 5 խմբի`«խոցելի լեզուներ», «բացահայտ վտանգի տակ գտնվող», «լուրջ վտանգի տակ գտնվող», «ծայրահեղ վտանգի տակ գտնվող» և «մեռած» լեզուներ:

Թուրքիայում ադգիերենը, չերքեզերենը և զազայերենը գտնվում են խոցելի լեզուների խմբում: Իսկ Համշենի հայկական բարբառը, լազերենը, պոնտոսյան հունարենը, աբխազերենը, արևմտահայերենը, հունարենը և ասորերենը բացահայտ վտանգի տակ գտնվող լեզուների խմբում են:

Նշենք, որ նույն քարտեզի համաձայն` Հայաստանում վտանգի տակ է ընդամենը երկու լեզու` պոնտոսյան հունարենը և ասորերենը:

Աղբյուրը` www.panorama.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.