News

Իմ սիրելի Զատիկ

Educational 2016-04-01

Ազգային ավանդույթները պահպանելը, դրանցով առաջնորդվելը յուրաքանչյուրիս ազգանվեր գործն է: Այս նպատակն էր հետապնդում Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացված << Իմ սիրելի Զատիկ>> միջոցառումը` նվիրված Սուրբ Հարության տոնին (կազմակերպիչ` Մարիամ Հակոբյան): Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև աշակերտները ներկայացրին Սուրբ Հարության տոնի խորհուրդը, տոնակատարության ընթացքը, բեմականացրին Հիսուս Քրիստոսի իմաստության խորհուրդներից ու առակներից մի քանիսը: Ներկաներին հաճույք պատճառեցին երեխաների ասմունքը, զատկական շարականներն ու պարային համարները, հոգևոր իմացության չափը: Բոլորին բաժանվեցին բարեմաղթանքի բացիկներ: Միջոցառման բովանդակալից անցկացմանը մեծապես նպաստել էր դահլիճի գեղեցիկ ձևավորումը` տոնը խորհրդանշող նկարներով, զամբյուղներով, ուռենու ճյուղերով և ուտեստի սեղանիկներով: Ներկա էին տնօրենության ներկայացուցիչներ, ծնողներ ու աշակերտներ: Միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ դպրոցում բարձր հիմքերի վրա են դրված սովորողների հոգևոր ճիշտ դաստիարակության, Հայոց եկեղեցու նկատմամբ հարգանքի խորացմանն ուղղված աշխատանքները:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.