News

Ինտելեկտուալ խաղ «Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ»

Educational 2016-04-01

Մարտի 26-ին Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական վիկտորինա՝ «Որտեղ կա միտք, այնտեղ կա ուժ» խորագրով: Վիկտորինային ընդգրկված էին 9-11-րդ դասարանի աշակերտները: Վիկտորինայի հարցերը՝ բավականին հետաքրքիր ու տրամաբանական, կազմվել էին հումանիտար և բնագիտական առարկաներից: Այն անցավ 3 փուլով՝ հումանիտար, բնագիտական, և վերջում՝ բլից հարցեր: Վիկտորինայի մասնակիցները՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն խմբերով, խորհրդանշում էին հայոց պետական դրոշը: Երեք խմբերի միջև տեղի ունեցող մրցակցային պայքարը թեժ էր, աշակերտները պատասխանում էին ոգեշնչված: Ժյուրին արդար էր դատում և ճիշտ գնահատում միավորները: Վիկտորինան ավարտվեց և բոլորը եկան այն եզրահանգման, որ չկան հաղթողներ և պարտվողներ այն պարզապես գիտելիքների հետաքրքիր մրցույթ էր, որից աշակերտները շատ բաներ քաղեցին և սովորեցին: Խմբերը պարգևատրվեցին նվերներով և պատվոգրերով: Նմանատիպ համադպրոցական վիկտորինաներ դեռ շատ է լինելու, այն շարունակելի է, քանի որ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր աշակերտի մտավոր կյանքում. Այն ընդլայնում է նրա գիտելիքների մտահորիզոնը և զարգացնում տրամաբանությունը: Հայոց լեզվի մ/մ ուսուցչուհի Ծաղիկ Սիմոնյան

Արմավիր, գ. Ակնալիճի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.