News

Մայրության օրը Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2016-03-31

Կանանց միամսյակին նվիրված Արճիսի միջնակարգ դպրոցում բազմաթիվ միջոցառումներ են կատարվել և դեռ կատարվում են: Գեղեցիկ և հետաքրքիր ձևով Կանանց միամսյակը նշեց 6-րդ դասարանը` դասղեկ Սեդա Մակարյանի ղեկավարությամբ: Միջոցառումն այնպես էր կազմակերպված, որ միջոցառման մասնակից դարձան նաև մայրիկները, տատիկները և ուսուցչուհիները: Ուրախ երգը, պարը, ասմունքը և թատերական ներկայացումը ապահովեցին բարձր տրամադրություն, հետաքրքիր ցերեկույթ: Դահլիճը շատ գեղեցիկ էր զարդարված, ստեղծված էր տոնական տրամադրություն: Վերջում աշակերտները մայրիկներին, տատիկներին և ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.