News

Քննարկվել են կրթական բարեփոխումների խնդիրները

Educational 2013-05-14

Համաշխարհային բանկի կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մորմոջելոն և Սաչիկո Կատաոկան աշխատանքային այցով հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպման ժամանակ Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի կրթական բարեփոխումների կարևոր գործընկերներից է, նախարարը նաև հույս է հայտնել, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները կլինեն շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրին և այս օրերին Երևանում ընթացող միջազգային համաժողովում ներկայացված «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին: ՀԲ ներկայացուցիչների գնահատամամբ՝ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները դրական են, դինամիկ, տեղաշարժը ակնհայտ է  հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը  բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես` բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ:

Աղբյուրը` www.edu.am 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.