News

Զատիկ

Educational 2016-03-30

Տոնական աշխույժ եռուզեռ էր «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում: Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կազմակերպիչ Լ.Հովհաննիսյանը և VI դասարանի դասղեկները պատրաստել էին հերթական անակնկալը:Սուրբ Զատիկը խորհրդանշող գունավառ հագուստներով աշակերտները շրջեցին դասարանից դասարան և բոլոր ուսուցիչներին բաժանեցին մեկական ներկած ձու՝ որպես հույսի և փրկության խորհրդանիշ և մեկական ծաղիկ՝ որպես նոր կյանքի ավետման խորհրդանիշ: «Քրիստոս հայրավ ի մեռելոց»,- հնչում էր ամենուր ու լսվում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Անակնկալը բարձր գնահատվեց ողջ ուսուցչական հանրույթի կողմից: Տնօրեն տիկին Ավետիսյանը կարևորեց Տաղավար տոների նշումը դպրոցում՝ շեշտելով, որ դրանով երեխաներն ավելի են մոտենում հայ եկեղեցուն ու ազգային արժեքներին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.