News

Սևանը` ռուս երիտասարդ երաժիշտների մուսա

Featured 2013-05-14

Ռուսական «Սանսարա» խումբը, որը ստեղծագործում է ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում, թողարկել է քնարական և, որ ամենակարևորն է, թեմատիկայով և հնչեղությամբ հայկական երգ՝ «Սևան» անունով:

«Նախորդ տարվա գարնանը` Կիևի գովազդային փառատոնի փակման համերգից հետո, Օդեսսայում ծանոթացա Երևանից ժամանած, գովազդային ոլորտում աշխատող մի խումբ տղաների հետ։ Նրանց հետ հետագա նամակագրական շփումից հետո ինձ հրամայված էր  որքան հնարավոր է շուտ տեսնել արագիլին տանիքի վրա, լինել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, որի պատճառով էլ սեպտեմբերին ինձ համար անսպասելի հայտնվեցի Հայաստանում»,- պատմել է խմբի առաջնորդ Ալեքսանդր Գագարինը։

Չպլանավորած կարճատև արձակուրդի վերջում ստեղծվում է «Սևան» երգը, որը, նախևառաջ, նվեր է դառնում Ալեքսանդրի նոր ընկերների համար։ «Շատ հանկարծակի ստացվեց», -ասել է Գագարինը։

Մեկշաբաթյա զբոսանքներ Երևան քաղաքում և ոչ միայն, հայկական հյուրասիրություն. այս ամենն ունեցավ իր ազդեցությունը: «Սակայն կարելի է երգն ավելի լայն ուսումնասիրել. Սևանը, կարծում եմ, յուրաքանչյուրի համար յուրովի է և տարբեր՝ հատկապես կախված տարիքից»,- նշել է Գագարինը։

Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.