News

Սուրբ Զատիկ

Educational 2016-03-29

Հիսուս Քրիստոսի «Հրաշափառ» Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, համարվում է հայ առաքելական եկեղեցու կարևոր տոներից մեկը: Սուրբ հարության տոնին ընդառաջ Գյումրու «Օյունջյան» միջնակարգ դպրոց-վարժարանում փոխտնօրեն Ա. Ադամյանի, Կազմակերպիչ Լ. Նիկողոսյանի, տեխնոլոգիայի ուսուցիչներ Գ. Աբրահամյանի, Ա. Մովսիսյանի, դասղեկների և ծնողական խորհրդի ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես, որին մասնակցում էին 3-8-րդ դասարանի աշակերտները: Ցուցահանդեսին ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, ծնողներ, ովքեր շնորհավորեցին միմյանց՝ ասելով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստանալով «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ցուցահանդեսին ներկայացված էին աշակերտների ձեռքով պատրաստված աշխատանքներ՝ ճուտիկներ, ձվիկներ, տոնական տորթեր, զատիկներ: Սեղանները զարդարում էին Զատկի տոնական ծառը՝ զարդարված կանաչ-կարմիր ժապավեններ կապած ձվիկներով, աճեցրած ցորենը՝ ածիկը, որը համարվում է մեռնող և հառնող կյանքի խորհրդանիշը, և ակլատիզը՝ Մեծ Պահքի խորհուրդը: Աշակերտները իրենց գեղեցիկ ասումքով և ճիշտ ընտրված երգերով հիացրին բոլորին: Նրանք այնքան տպավորիչ ներկայացրին տոնի խորհուրդն ու իմաստը, որ հանդիսատեսն էլ մտովի տեղափոխվեց 2016 տարի հետ՝ դեպի Երուսաղեմ, և ականատես եղավ Հիսուս Քրիստոսի հարությանը: Ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերած դասարանի աշակերտները տնօրենության կողմից խրախուսվեցին պատվոգրերով:

Շիրակ, ք. Գյումրու Օյունջյան մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.