News

ՁԵԶ` ԲԱՐԻ ԿԵՆԴԱՆ, ՄԵԶ` ԲԱՐԻ ԶԱՏԻԿ

Educational 2016-03-29

Քանի դեռ արդիականն ու ժամանակակիցը չեն քողարկել ամեն ինչ, հարկավոր է մատաղ սերնդի մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը: Զատկական ուրախ տոնախմբություն էր Շիրակի մարզի Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում: Գունեղ ու ձեռագործ ձվիկներով զարդարված Կենաց ծառի շուրջ համախմբվել էին դպրոցի աշակերտությունը, ուսուցիչներն ու հյուրերը: Սուրբ Զատիկ տոնակատարությունը ներկակյացվեց ազգային բոլոր ծիսակարգերով` Կենաց ծառ, Ակլատիզ, Ուտիս տատ... Միջոցառումը գեղեցկացնում և հնչեղ էին դարձնում հոգևոր և ազգագրական երգերն ու պարերը: Միջոցառման կազմակերպիչ Ա.Բզնունին չէր մոռացել նաև զատկական սիրված և ազգային խաղերը: Յուրաքանչյուր անկյունում մանկան անմեղ հրճվանք էր, քանի որ կռվացնում էին ներկած հավկիթները` հավաքելով իրենց <<Ավարը>>:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.