News

Մասնագիտական կողնորոշում

Educational 2016-03-29

Ավագ դպրոցի կարևորագույն գործառույթներից մեկը աշակերտների մասնագիտական կողմնորոշումն է ,ինչը ենթադրում է նրանց հակումների և ունակությունների բացահայտումը և դրանց համապատասխան աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ձեռք բերելուն ուղղորդելը: Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում աշակերտների նախասիրությունները և հետաքրքրություն-ները հաշվի առնելով ուսումնական գործընթացը կազմակերպվում է հոսքային դասարաններում: Գաղտնիք չէ սակայ,որ աշակերտների մասնագիտական կողմնորոշման արդյունավետ մեթոդը աշխատավայրեր կատարվող էքսկուրսիաներն են: Դպրոցի տնօրինության և Գյումրիում գործող «Լենտեքս» ՍՊՀ-ի ղեկավարության հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատավայրում տարբեր մասնագիտություններին ծանոթանալու նպատակով սույն թվականի մարտի 24-ին դպրոցի ավագ դասարանի աշակերտները այցելեցին նշված ՍՊՀ-ի գուլպաների և զուգագուլպանորի արտադրամաս: ՍՊՀ-ի ներկայացուցիչները աշակերտներին ծանոթացրին արտադրության կազմակերպման առանձնահատկություններին և գործնականում ներկայացրին տարբեր մասնագետների կատարած աշխատանքները; Աշակերտների մոտ առա-ջացած հարցերին ՍՊՀ-ի աշխատակիցները տվեցին հանգամանալից պարզաբանումներ;

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.