News

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց Dasaran

Featured 2016-03-29

Ս.թ. մարտի 25-ին Dasaran կրթական ծրագրի անձնակազմը Dasaran-ի գրասենյակում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին:
Կրթական ծրագրի անձնակազմին և գրասենյակի կարողություններին ծանոթացնելուց հետո Dasaran-ի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը նախարարին ներկայացրեցին Dasaran-ի ստեղծման պատմությունը, գործունեությունը, ծրագրի հաջողությունները և ձեռքբերումները:
 
Անդրադարձ եղավ նաև կրթական ծրագրի ընթացիկ նախագծերին: Մասնավորապես՝ խոսվեց Dasaran 3.0 ծրագրի շրջանակում ստեղծվելիք ուսուցչական մասնագիտացված հարթակի, կրթական համակարգն առավել վերահսկելի և թափանցիկ դարձնող, արդիականացված և տեխնոլոգիապես հագեցած համակարգերի, տարածությունը կրճատող և կրթությունը բոլորին հասանելի դարձնող նոր հնարավորությունների մասին:
 
Խոսվեց Dasaran-ի նորամուծության շնորհիվ ստացվող վիճակագրական տվյալների մասին: Կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց նաև Dasaran-ի զարգացման և ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորեց հատկապես Սփյուռքի հայկական կրթօջախների՝ Dasaran-ին միանալը, ինչը թույլ կտա հարթակը վերածելու համահայկական կրթական միջավայրի:
 
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն էլ ներկայացրեց կրթական ծրագրի վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.