News

<<Գարնանաբույր>>

Educational 2016-03-29

Գարուն է գալիս … Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս . -Դռները բացե՛ք, գարուն է գալիս: Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան N 5 հիմնական դպրոցի 2-րդ բ դասրանի աշակերտները, դասվար Աշնա Թադևոսյանի հետ միասին 2016 թվականի մարտի 24–ին հանդես եկան <<Գարնանաբույր>> խորագիրը կրող միջոցառմամբ: Բեմում գարուն էր` ծաղիկներ ու տերևներ: Դահլիճում գարնանային շունչ էր, սակայն խորագիրը կրում էր գարնան ամիսներին հայ ժողովրդի տարած բազում հաղթանակները, կորուստները, չարչարանքները, ստեղծագործ մարդկանց ծնունդները: Մարտ, ապրիլ ու մայիս ամիսներին ինչեր ասես, որ չտեսան գարնան ծաղիկները: Եղեռն` միլիոնավոր հայերի կորուստ, Ավարայր, Անկախություն , Արցախի ձեռքբերում: Աշակերտները մի –մի ծաղիկներ դարձած, պատմության բոլոր դասերը անցած, վառ, խլրտուն ու խանդավառված բեմ բարձրացան, որ իրենց կոչն ուղղեն աշխարհում ապրող բոլոր հայերին. - Եթե հայ մարդը սովոր է միայն լույսին մոտենալ, ապա այդ լույսը այստեղ է, եկեք՛… -Եթե հայ մարդը վաղուց ձգտում է հանգստանալու, մի լավ քնելու, կամ էլ զննելու աշխարհում եղած չարն ու բարին, ապա այդ քունն էլ, հանգիստն էլ, դատն էլ, այստեղ է . եկե՛ք … - Եթե հայ մարդը երազում է լոկ սովորական ու պարզ աշխատանք , ապա շտապեք, դեռ ինչքան քարեր խաչքարեր դառնան, դեռ ինչքան բառեր երգեր կդառնան, դեռ քանի, քանի քաղաքներ շինվեն, որ դառնան Անի, դառնան Կարս ու Վան, դառնան տաճարներ՝ զվարթ, լուսավոր, դառնան կաճառներ՝ մտքի, գիտության: -Դեռ ինչքան լուսե մանուկներ ծնվեն, որ դառնան Վարդան, Տիգրան, Արտաշես, դառնան Անդրանիկ , Գարեգին Նժդեհ… Գարնանային տրամադրությանը նպաստում էր աշակերտների անկաշկանդ երգն ու պարը: Ուշացած գարնան բույրը ճաշակած մարդիկ հեռացան դահլիճից մեծ տպավորություններով: Դասվար Ա.Թադևոսյան

Կոտայք, ք. Չարենցավանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.